Լրահոս 24/7

ԵԱՏՄ երկրները կհամագործակցեն փողերի լվացման դեմ պայքարում

ԱԺ-ն քննարկել է փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության հարցը։ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը։

Նրա խոսքով. «Համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի»։

Երիցյանը մանրամասնել է, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ-ը։

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել

APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…

9 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 24-ի ցերեկը, 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի…

31 minutes ago

Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը…

51 minutes ago

ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ՌԴ ներգրավվածությանը: Նրա խոսքով,…

1 hour ago

Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր…

1 hour ago

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի այս գրառումը կիսում եմ…

2 hours ago