Լրահոս 24/7

Ուկրաինայում պետիցիա է սկսվել՝ 100 տարով ռուսների մուտքը երկիր արգելելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կայքում ռուսների մուտքն Ուկրաինա արգելելու պահանջով պետիցիա (ստորագրագիր)  է գրանցվել։

«Արգելել մուտքն Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, մուտքի արգելքի ժամկետը 100 տարի է»,- ասվում է միջնորդագրի տեքստում։

Ավելի վաղ նախագահական պորտալում տեղադրվել էր նմանատիպ խնդրագիր, որի հեղինակն առաջարկում էր առաջիկա 50 տարում ամբողջությամբ փակել բոլոր ռուսների մուտքը Ուկրաինա, նրանց բնակության թույլտվություն չտրամադրել, բացառությամբ՝ Կիևի կողմնակիցների։

Պետիցիան հավաքել է 25.000 ձայն, որն անհրաժեշտ է պետության ղեկավարի քննարկմանը անցնելու համար։

Պատասխանելով միջնորդությանը, Զելենսկին հանձնարարել է նախարարների կաբինետին «շարունակել համապատասխան աշխատանքները՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը և պետության ազգային շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը»։

Թիվ 1

Recent Posts

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

10 minutes ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

13 minutes ago

ԱԺ-ն քննարկում է Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը

ԱԺ-ն քննարկում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։…

22 minutes ago

ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը 64 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի…

26 minutes ago

Վաշինգտոնը «հարկադրեց», որ Մոսկվան ընդունի պայմանավորվածությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավելի քան տասներկու ժամ տեւած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի…

42 minutes ago

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

13 hours ago