Լրահոս 24/7

ԱԽ քարտուղարը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության ներուժը

Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը:

Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն ներառելու նաև անվտանգության ոլորտը: Գրիգորյանը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համատեքստում:

ԱԽ քարտուղարը պատասխանել է բանագնացների հարցերին՝ ներկայացրելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների որոշ մանրամասներ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

5 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

8 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

8 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

8 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

9 hours ago