Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև 295 կողմ և 1 դեմ ձայնով։ Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, ուստի վերջնական որոշումը կկայացնի կառավարությունը։
Բանաձևը կոչ է ադրբեջանական զորքերին բերել ելման դիրքեր Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից, որի անվտանգությունն ու մշտական կարգավիճակը պետք է ապահովվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմաններին համապատասխան։
Սենատը կառավարությանը նաև կոչ է անում քննարկել ԼՂ հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Պահանջում է երաշխավորել հայ բնակչության և ՀՀ անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Հաստատում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։
Կոչ է անում ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։
Հրավիրում է կառավարությանը բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նկատի ունենալով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանական ներուժի հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով։
Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին․ նրանց են միացել նաև Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։