Լրահոս 24/7
16.11.2022

Ֆրանսիան կատարեց կարևորագույն դիվանագիտական և քաղաքական քայլ

Ֆրանսիան կատարեց կարևորագույն դիվանագիտական և քաղաքական քայլ

 «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը 296 «կողմ» և մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունված հայանպաստ բանաձևով Ֆրանսիան կատարեց կարևորագույն դիվանագիտական և քաղաքական քայլ, որն ունակ է ճեղքել այն արատավոր շրջանը, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը՝ ենթարկվելով հաղթողի «իրավունքը» բանեցնող Ադրբեջանի և իր դաշնակիցների մեծածավալ ճնշումներին:

Խիստ էական է, որ Ֆրանսիայի հարաճուն աջակցությունը Հայաստանին ձեռք է բերում ինստիտուցիոնալ բնույթ և ձևակերպվում է որպես պետական քաղաքականության դրույթ՝ ամրագրված օրենսդիր մարմնի վերին պալատի քաղաքական փաստաթղթում:

Սա վկայում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա խորացման մեծ ներուժի մասին, որի կենսագործումը կարող է լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունն Անդրկովկասում և խթանել Հայաստանի անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը:

Ուշագրավ է, որ Սենատում բանաձևի քննարկմանը պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը:

Սա ազդու խորհրդանշական քայլ է, որը բանաձևում Արցախին նվիրված հիմնարար դրույթների հետ մեկտեղ ուղղված է Արցախի շուրջ անվտանգային սպառնալիքների լիցքաթափմանը և Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման ուղղությամբ Ֆրանսիայի հանձնառության ձևակերպմանը:

Պակաս կարևոր չէ, որ ներկայիս փոթորկուն միջազգային իրավիճակում, երբ վերատեսության է ենթարկվում գլոբալ անվտանգության համակարգը, Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, ցույց է տալիս իր հավատարմությունը համապարտադիր կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որտեղ հավասարապես ապահովված են ինչպես մեծ ու ազդեցիկ, այնպես էլ փոքր և սահմանափակ ռեսուրսներով պետությունների ու ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները: Սա ուղերձ է միջազգային իրավակարգի դեմ ոտնձգող ագրեսոր պետություններին, որ վերադարձ ուժի իրավունքին չի լինելու, և մարդկությունը դիմագրավելու է արյունարբու բռնապետների հարուցած մարտահրավերին:

Հանուն Հանրապետության կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Հայաստանի ու Արցախի սատարման այս աննախադեպ քաղաքական ակտի համար, որը, լիահույս ենք, ունենալու է համարժեք զարգացում և դառնալու է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության անկյունաքարային երաշխիքներից մեկը։

Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհուրդ

15 նոյեմբերի, 2022թ․

Երևան

Լրահոս
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին