ԱԺ-ում մեկնարկել է 2023թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։ .
Այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ շեշտելով, որ 2023թ. բյուջետային ծրագրերի առանցքը շարունակում է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը՝ կառավարության ծրագրով սահմանված թիրախներին համահունչ։ Ըստ նախարարի՝ տնտեսական արագ զարգացումն այլընտրանք չունի։
Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեն կունենա 2 տրլն 301.3 մլրդ դրամի եկամուտ, ծախսերը կազմելու են 2 տրլն 590.1 մլրդ դրամ։ Բյուջեն կունենա մոտ 289 մլրդ դրամի դեֆիցիտ, ինչը կլրացվի պետական պարտքի հաշվին։














