Լրահոս 24/7
16.11.2022

Քննիչը ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ մրցույթում հաղթող չի ճանաչվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Քննիչը ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ մրցույթում հաղթող չի ճանաչվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, թե կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում։

Ըստ հաղորդագրության. ««Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Կադրային ջարդ` Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի» վերտառությամբ բամբասանքային ոճի հերթական սուտ տեղեկատվությունն է տարածել` այս անգամ էլ գրելով, թե իբր իր տեղեկությունների համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում»:

Այս առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնին հավակնող թեկնածուներից դատական հայց ներկայացվել է միայն հրապարակման մեջ հիշատակված Սիմոն Հարությունյանի կողմից: Ընդ որում` նրան ոչ թե Կոմիտեի նախագահն է իր հայեցողությամբ ազատել պաշտոնից, ինչպես նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ, այլ քննիչի պաշտոնակատարը պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող չի ճանաչվել, քանի որ հարցազրույցի փուլի անցողիկ միավորի շեմը չի հաղթահարել: Մասնավորապես` վերջինս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նշանակվել է որպես քննիչի պաշտոնակատար, իսկ նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն` տվյալ անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող չճանաչվելու դեպքում պաշտոնակատարը ազատվում է պաշտոնից:

Ուստի «Ժողովուրդ» օրաթերթի «եզրակացությունը», թե «քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, սակայն չի նշանակվում այդ պաշտոնում», ընդամենը ապատեղեկատվություն է:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին հերթական անգամ կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ «իր տեղեկությունները» որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վկայակոչելուց և չստուգված ու մանիպուլատիվ բնույթի լուրեր տարածելուց: Լրատվամիջոցներին և հանրությանն էլ կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը հիմք չընդունել և չտարածել»:

Լրահոս
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին