

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։
Նախարարի խոսքով, Լարսում խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղիրմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները։
Ըստ Քերոբյանի, այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում. «Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների վրա նույնն է, ինչ-որ եղել է մինչև վերջին իրադարձությունը, թողունակության ծավալը վերականգնված է: Մեր հերթի երկարությունը, կարելի է ասել, 10 օրական է, չնայած, կան մեքենաներ, որոնք շատ ավելի երկար են կանգնած։ Հիմա մենք շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, որ կարողանանք թողունակությունն ավելի մեծացնել:
Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան ժամը 10-ին իմ գործընկեր Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Հիմա քննարկում ենք մի քանի տարբեր մեխանիզմներ, թե ոնց պետք է հնարավորինս արագ վերականգնենք: Արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ ունենք, որոշ հայ արտադրողներ վնասներ են կրել, որը մեզ շատ անհանգստացնում է»։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…