Լրահոս 24/7
16.11.2022

Կառավարությունը դեռ 2021թ. հունվարից ընդունել է ռուսական առաջարկները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ԼՂ խնդրում իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ քննադատություններն անհասկանալի են։ Նա հիշատակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Վալդայ» քննարկումների ակումբում ելույթը, որտեղ անդրադարձել էր ԼՂ խնդրին։ Ըստ Փաշինյանի՝ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային վիճակ է։

Փաշինյանը հիշեցրել է. «ՌԴ առաջարկի էությունը հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել։ Երբ ռուսական առաջարկների վերաբերյալ հարցադրումն արվեց, կառավարությունը շատ արագ արձագանքեց։ Բայց և ընդդիմության դաշտում, և ԼՂ-ում եղան դրսևորումներ, հայտարարություններ՝ կառավարությունից պահանջելով ընդունել ռուսական առաջարկները։

Ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց, դեռ 2021թ. հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է։ Դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով, և ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման այնուամենայնիվ պարզաբանելու հնարավորություն մեզ համար ընձեռեց»։ 

Փաշինյանը նշեց, որ իրենց այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ այդ դիրքորոշումը վաղուց են ընդունել. «Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի այդ մասին բարձրաձայն հայտարարեն»։

Լրահոս
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14

Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02

Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42

Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48

57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51

Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59

«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45