Լրահոս 24/7
16.11.2022

Վաշինգտոնում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր տեքստը. վարչապետ

Վաշինգտոնում Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի իր տեքստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային միջավայրին։ Նրա խոսքով, հայտարարությունների մակարդակում տեսնում ենք որոշակի լարվածություն։

Միաժամանակ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսին է խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքը. 

«Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները, խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր տեքստը, և սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Այդ արձագանքների առումով պետք է ասեմ, որ այնուամենայնիվ, տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ, և այդ լարվածությունը կապված է կոնկրետ իրադարձությունների ու իրավիճակների հետ։ Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից՝ 2021թ. մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր։ Ըստ էության, միջազգային հանրությունն աջակցում է այս դիրքորոշմանը։ Ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի»։

Փաշինյանը մանրամասնել է, որ Հայաստանը չի ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել. «Մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը, թե ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակին, և ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում այս իրավիճակի հետ կապված։ Եւ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ, ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»։

Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև Ադրբեջանի դիրքորոշումից. «Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021թ. մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք Հայաստանն օկուպացրել է, և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից։

Այս կապակցությամբ նախկինում հրապարակային չեմ խոսել, բայց ես ուզում եմ հիմա ասել մեր դիրքորոշումը՝ մենք ասում ենք շատ լավ, եթե ասում եք՝ ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, որտեղի՞ց ուր պետք է գնա։ Եթե մենք հասկանանք, ճշգրտենք սահմանը, դա կարող է ՀՀ համար լինել ընդունելի խոսակցություն»։

Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների, որ սահմանի ողջ երկայնքով չլինեն ոչ ադրբեջանական, ոչ հայկական օկուպացված տարածքներ, սակայն մինչ այդ, պետք է ցույց տալ դրա իրավական հիմքը. «Ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա։ Եւ ուզում եմ և հայ հանրությունը, և միջազգային հանրությունը սա արձանագրի»։

Լրահոս
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան