ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների փոխգործակցության տեմպերը խաղաղության գործընթացում հուսադրող են։
«Ինչպես ցանկացած խաղաղ բանակցությունների դեպքում, դրանք բարդ քննարկումներ են, սակայն ընթացիկ քննարկումների տեմպերն ու խորությունը ցույց են տալիս կարգավորման հստակ ներուժ, որը կարող է վերջ տալ տասնամյակների հակամարտություններին:
Չնայած ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպաստում են կողմերի միջև բանակցություններին, քննարկումները շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք այս ջանքերին: Կողմերը գտնվում են պատմական խաչմերուկում, մենք կոչ ենք անում ընտրել բարեկեցիկ ապագան»,- ասել է նա:
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…