Լրահոս 24/7

Մեր երախտիքի խոսքն ենք հայտնում Սենատոր Մենենդեսին իր անզիջում նվիրվածության համար արդարությանը

Չափազանց տպավորված ենք և կարևորում ենք նախօրեին ԱՄՆ Սենատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ հարցի շուրջ լսումների շրջանակներում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի շիտակ և արդարամիտ հարցադրումները հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներին։

ԱՄՆ Սենատում անցկացված սույն լսումները համարում ենք այս ամիս կայացած միջանկյալ ընտրություններում դեմոկրատական կուսակցության տարած անվիճելի հաղթանակի գրավական և վկայություն։

ԱՄՆ դերը, կշիռը, ազդեցությունը հնարավոր չէ թերագնահատել թե հայ-ադրբեջանական և թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում և Սենատոր Բոբ Մենենդեսի ծանրակշիռ հարցադրումները երկրի գործադիր իշխանության պատասխանատուներին միայն ավելացնելու է ԱՄՆ-ի հավասարակշռող ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանում։

Այսու, բերում ենք մեր անվերապահ երախտիքի խոսքը Սենատոր Մենենդեսին իր անզիջում, անսակարկելի նվիրվածության համար արդարությանն ու մարդասիրությանը։ Նրա անշահախնդիր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում այսօր էլ մնում են պահանջված, որովհետև թյուր է տպավորությունը, թե Ցեղասպանությունը միայն հարյուրամյա վաղեմության իրադարձություն է։ Ամենևին ոչ՝ ցեղասպանությունն այլևս այսօր, այս պահին Արցախում, Հայաստանում հայության գլխին կախված մեծագույն սպառնալիք է, որը հույս ունենք հաղթահարել նաև բարեկամ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Հանուն Հանրապետության կուսակցություն

Քաղաքական խորհուրդ

Թիվ 1

Recent Posts

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

15 minutes ago

Վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…

25 minutes ago

2025-ին բնակապահովության ծրագրի շրջանակում աջակցություն է ստացել երեխա ունեցող 861 ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…

44 minutes ago

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…

1 hour ago

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում

Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…

1 hour ago

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

11 hours ago