Լրահոս 24/7
17.11.2022

Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ

Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ

Կառավարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ։ Կառավարության նիստում հավանության արժանացավ Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց՝ առաջարկվում է սահմանել սկզբունքները, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա, զուգա­հե­ռա­բար ներդրվելու է միջազգային պրակ­տի­կա­յում լայնորեն կիրառվող «սոցիալական կրե­դիտ­­ների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Նախարարի խոսքով, նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

«2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. նոտար հանդիսացող, հանդիսացած, ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են հան­դիսացել են 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր փայա­տեր, անդամ,

դ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայ­քարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համար­վում,

ե. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից»։

Երկրորդ փուլում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրա­պե­տության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկ­­վող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեն­քով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշ­տոն­ներ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

դ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող, հանդիսացած, ռեզի­դենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

ե. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հան­­­­­­դիսանում են հան­դիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավել համա­խառն եկա­մուտ հայտա­րարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազ­մա­կերպության բաժ­նե­­­­տեր փայա­տեր, անդամ,

զ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաս­­տանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

է. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

ը. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

թ. Հայաստանի Հան­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից։

Երրորդ փուլում՝ 2025 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հան­­րապետության ռեզի­դենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի­ները:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ միջազգային գործընկերները խորհուրդ են տվել սահմանել նաև պատասխանատվության մեխանիզմ։

Լրահոս
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան