Լրահոս 24/7
17.11.2022

«Պատիվ ունեմ»-ը՝ զինծառայողների ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

«Պատիվ ունեմ»-ը՝ զինծառայողների ատեստավորման համակարգի և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգում և «Պաշտպան հայրենյաց» ծրագրում որոշ ռիսկեր է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման նախագիծը ունի բազմաթիվ ռիսկեր: Առաջին հերթին նախագծում սահմանված չէ կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը: Այսինքն՝ ի՞նչ չափորոշիչներ հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Սա ինչո՞վ է կարևոր, որովհետև այս գործընթացի ցանկացած խափանում և անարդարության ցանկացած դրսևորում զինված ուժերում բերելու է շատ ավելի ծանր վիճակի, քան մենք այսօր ունենք: Երկրորդը՝ նույնիսկ ամենասկզբունքային և ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված է և հասցված է համապատասխան մակարդակի, և մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները ևս համապատասխան մակարդակի են:

Եթե օրինակ՝ պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը՝ 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որևէ ձևով պարզ չէ, թե այդ ատեստավորման արդյունքում որքան զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերվում է «Հայրենյաց պաշտպան» ծրագրի, պատգամավորի կարծիքով՝ այստեղ ևս բավականին հարցեր կան: Ըստ պատգամավորի՝ ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ ինչքանո՞վ է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:

«Շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում՝ սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից և այլն: Այսինքն՝ ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում՝ պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ ևս տեսնում ենք, բայց ինքնին՝ որպես պայմանագրային զինծառայությանը որևէ ձևով աջակցող ծրագիր, այս դեպքում նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը»,- եզրափակեց Աբրահամյանը:

Լրահոս
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան