Լրահոս 24/7
17.11.2022

Ա․ Հովհաննիսյանը՝ խաղաղության շրջանակային պայմանագրի մասին

Ա․ Հովհաննիսյանը՝ խաղաղության շրջանակային պայմանագրի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում, հնարավոր է՝ դժվարություններ ունենալ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին է, որ դետալային հարցերի շուրջ Ադրբեջանի հետ այս պահին պայմանավորվածություն ձեռք բերելու դժվարությամբ պայմանավորված՝ գործընթացները ձգձգվում են,  ինչն իր հետ բերում է նաև ընդհուպ մինչև էսկալացիայի ռիսկեր: Ու մենք նման առաջարկով ենք հանդես եկել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ըստ պատգամավորի՝ շրջանակային պայմանագրում պետք է ֆիքսվեն կարմիր գծերը և ընդհանուր խնդիրները, ինչի հիմքի վրա հնարավոր է առաջ շարժվել:

«Սա առաջարկ է, որը մեր կողմից է հնչել: Մենք դեռ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացն ինչ զարգացում է ունենալու և ըստ այդմ՝ առաջ շարժվենք: Կարմիր գծերը ֆիքսել ենք. մենք ասել ենք, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է: Ըստ էության՝ դա ինքնին արդեն նշանակում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:

Եվ մենք փորձում ենք փորձել հնարավորինս ճկուն լինել՝ հասցեագրելով խնդիրները բանակցային գործընթացում, և առաջ շարժվել: Բնականաբար, նաև փորձում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն ակնկալելով՝ նվազեցնել հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում էսկալացիայի ռիսկը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Լրահոս
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ