Լրահոս 24/7
17.11.2022

Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնին

Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի և Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանին, որն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին աննախադեպ հաջողությունների առթիվ՝ ընդգծելով, որ մեծ հաղթանակները հնարավոր են միայն քրտնաջան աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ:

«Հաճելիորեն զարմացա և հպարտություն ապրեցի, երբ իմացա, որ դեռ ժամկետից շուտ կարողացել եք նվաճել Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոնությունը: Շատ ուրախ եմ այդ առիթով և ի սրտե շնորհավորում եմ: Արդեն ապացուցել եք, որ շատ աշխատասեր մարզուհի եք, և Ձեր այս հաջողությունները միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գիտեմ, որ կշարունակեք աշխատել՝ արդեն մեծահասակների պայքարում հաջողություններ գրանցելու համար»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Մարիամ Մկրտչյանը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր, երբ Թուրքիայում հայկական եռագույնը բարձրացվեց և հնչեց ՀՀ օրհներգը. «Լավ էի պատրաստվել այս առաջնությանը: Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո հավատում էինք, որ այստեղ ևս հաջողության կհասնեմ ու կպայքարեմ մեդալային տեղերի համար, թեև մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ: Շատ հպարտ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ ու եռագույնով բարձրանալ պատվո հարթակի առաջին աստիճանին: Ինձ համար սա մեծ նշանակություն ուներ, ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացա գրանցել այս հաջողությունը»:

Մարիամ Մկրտչյանը նաև պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել, որի հետ աշխատելով դարձել է պատանեկան ԵԱ-ի մեդալակիր: Մարիամը խոստովանում է՝ եթե դպրոցում շախմատ չուսումնասիրեին, հավանաբար երբեք չէր հետաքրքրվի այդ խաղով:

Հայ մարզուհին տարին հաջողված է համարում, միաժամանակ նաև նշում է, որ նոր հաղթանակների պլաններ էլ ունի. «Մի քանի խոշոր մրցաշարերում կարողացել եմ լավ արդյունքներ ցույց տալ, ինչն արդեն իսկ գոհացնող է: Առաջիկայում երկու մրցաշար է նախատեսված, որոնց ևս փորձելու եմ լավ հանդես գալ»:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:

Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:

Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Վերջին տուրում հայ մարզուհին առավելության էր հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և վերջնարդյունքում 9 հնարավորից վաստակել 8,5 միավոր:

Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։ Հայ շախմատիստուհին այս տարվա հունվարին ընդգրկվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմում, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:

Լրահոս
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ