Լրահոս 24/7

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաև ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:

Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների և, հատկապես, համանուն հանձնաժողովների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը և Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագիր:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին: Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ` Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2022 թթ. գործողությունների ծրագրում: «Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- կարծիք է հայտնել ԱԺ հանձնաժողովի նախագահը:

Խոսելով տարածաշրջանի խնդիրներից` պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է: «Վրացի գործընկերները հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է հայ օրենսդիրը:

Նիկոլոզ Սամխարաձեն հուշագրի ստորագրումը կարևոր որոշում է համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նշվել է, որ հուշագրի շրջանակում հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն, կիրականացվի փորձի փոխանակում:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

6 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago