

ԿԺԴՀ-ն նոյեմբերի 18-ին արձակել Է միջմայրցամաքային հրթիռ, որն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում՝ Հոկայդո կղզուց մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրի պաշտպանության նախարարության գնահատումներով՝ սովորական հետագծով արձակման դեպքում այն կարող Է թռչել ավելի քան 15 հազար կիլոմետր և հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Արձակումն իրականացվել Է տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել Է, հայտնել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան: Նա ուշադրություն Է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել Է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել Է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել Է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով:
Հարավկորեացի զինվորականները թռիչքի առավելագույն բարձրությունը գնահատել են 6,1 հազար կիլոմետր, իսկ արագությունը՝ 22 Մախ: Սովորական հետագծով արձակման դեպքում դրա հեռահարությունը կարող Է գերազանցել 15 հազար կիլոմետրը ՝ «կախված բալիստիկ հրթիռի կշռից և այլ գործոններից»,- պարզաբանել Է Համադան: Այլ կերպ ասած՝ հրթիռը կարող Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…