Պարեկային ծառայության ավտոմոբիլների կատալիզատորների հանման լուրը տարածողները որևէ գաղափար չունեն ոչ միայն պարեկայինից, այլև երաշխիքի մեջ գտնվող մեքենայի օգտագործման պայմաններից:
Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նախ անդրադառնալով երեկ տարածված լուրերին, այնուհետ նշել է․
«Այդուհադերձ, լավ է, որ կատալիզատորների թեման բացվում է: Արժի քննարկել, թե Հայաստանում ովքեր են կատալիզատորներ հանում ու բոլորիս օդը թունավորում»:
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 17-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե, իբր «պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների չեզոքացուցիչները հանվել և վաճառվել են»։
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։














