Լրահոս 24/7
18.11.2022

Ա․ Հարությունյանը և Գ․ Իսրայելյանն ամփոփել են «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի արդյունքները

Ա․ Հարությունյանը և Գ․ Իսրայելյանն ամփոփել են «STARMUS» միջազգային 6-րդ փառատոնի արդյունքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է ս.թ. սեպտեմբերի 5-10 Երևանում անցկացված «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:

Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, «STARMUS» փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը:

Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները, ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու համայնքներում 200-ից ավելի մասշտաբային միջոցառումների անցկացումը՝ համերգներ, դասախոսություններ, պրեզենտացիաներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձառությունը բարձրակարգ գիտական բովանդակության ամբողջ պահանջարկի բացահայտման և երիտասարդությանը գիտությանը մոտեցնելու հիմք են հանդիսանալու:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նպատակները, որոնք դրվել են միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իրականացվել են և  կրթական, գիտական, մշակութային առումով չափազանց կարևոր արդյունքներ են ձեռք բերվել: «Հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել «STARMUS» փառատոնի մեր գործընկերներին, անձամբ՝ Գարիկ Իսրայելյանին այս փառատոնը Հայաստան բերելու և Հայաստանի տեսանելիությունն այս ուղղություններով մեծացնելու համար:

Չեմ հոգնի կրկնել, որ «STARMUS»-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա, քանի որ մենք այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների, յոթ նոբելյան մրցանակակիրների, որոնք օրեր շարունակ այցելեցին բուհեր, դասախոսություններով և շքեղ միջոցառումներով հանդես եկան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես ասացի, մեր առջև դրված խնդիրներն այսպիսով լուծվել են»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են փառատոնի շրջանակում անցկացված միջոցառումներին, Հայաստանում նմանատիպ այլ միջոցառումների անցկացման հնարավորությանը և գիտության ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող այլ ծրագրերին:  

Լրահոս
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են