Լրահոս 24/7

Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՒ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և միջազգային համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը։

Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին հանդիպման համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին։ Մասնավորապես քննարկվել է «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագիրը»։

Գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության «Հորիզոն 2020» ծրագիրը։

Դեսպան Վիկտորինը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է զարգացնել համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք այլ հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

37 mins ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

53 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

1 hour ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

1 hour ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

2 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

2 hours ago