Լրահոս 24/7

Զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի մահն առաջացնելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է զինծառայողի կողմից ծառայակցին` Վ.Հովսեփյանին, մահացու հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ էր արձակել, որի հետևանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել էր հրազենային վիրավորում և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ժամկետային շարքային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով, և որպես խափանման միջոց նրա նկատմաբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

13 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

48 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

1 hour ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

2 hours ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

2 hours ago