Լրահոս
19.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելել է Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելել է Ուկրաինա Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Ռիշի Սունակը այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին տեղեկացնում է ուկրաինական «ZN.UA» լրատվականը։ Հաղորդվում է, որ սա Սունակի առաջին այցն է Ուկրաինա՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո։

«Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ամուր դաշնակիցներ են եղել։ Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք ամենակարևոր հարցերը ինչպես մեր երկրների, այնպես էլ համաշխարհային անվտանգության համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը ավելի վաղ մի քանի հեռախոսազրույց են ունեցել, որոնցից վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին՝ Մեծ քսանյակի գագաթաժողովի նախօրեին։

Կողմերը քննարկել են ձմեռային շրջանի հետ կապված բազմակողմ պաշտպանական աջակցությունն ու համագործակցությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Սունակի նշանակումը մտահոգություն է առաջացրել մի շարք փորձագետների շրջանում, քանի որ վերջինիս կինը բիզնես ունի Ռուսաստանում։ Սակայն Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մելինդա Սիմոնսը հավաստիացրել է, որ նոր վարչապետը պատերազմին վերաբերվում է նույնքան լուրջ, որքան այդ երկրի նախկին վարչապետներ Լիզ Թրասը և Բորիս Ջոնսոնը։

Սունակը, խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի անհրաժեշտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուսուցանել ուկրաինացի զինվորականներին։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նույնպես դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք և ներկայացրել Ռուսաստանի տնտեսական մեկուսացման ծրագիրը։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը դեմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնությանը Մեծ քսանյակից դուրս թողնելուն և ցանկություն է հայտնել բանակցել Չինաստանի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու համար։

Լրահոս
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են