Թայվանի հարցը «կարմիր գիծ» է Թայվանի և ԱՄՆ-ի միջև, որը չի կարելի հատել։ Այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նշել է G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարար Վան Յիի մեկնաբանությանը, Չինաստանի ղեկավարը Բայդենին բացատրել է Թայվանի հարցի էությունը և Պեկինի դիրքորոշումը։ Ցզինպինն ասել է, որ ԱՄՆ-Չինաստան կապերը կպաշտպանվեն, եթե պահպանվեն միջազգային հարաբերությունների հիմնական կանոնները։
Նշելով, որ չին ժողովուրդը երբեք չի ընդունի Թայվանի անջատումը Չինաստանից, Ցզինպինն ընդգծել է, որ «Թայվանի անկախությունը» անհամատեղելի է տարածաշրջանում խաղաղության և կայունության հետ։
Թայվանը 1949 թվականից դե ֆակտո անկախ է Չինաստանից, սակայն աշխարհի երկրների մեծ մասն այն ճանաչում է որպես չինական նահանգներից մեկը։ Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պեկինի հետ՝ խզելով դրանք Թայբեյի հետ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը կապեր է պահպանում Թայվանի հետ և զենք է մատակարարում կղզուն։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…