Սահմանամերձ երկու գյուղում ապաստարաններ կկառուցվեն։ Այս մասին այսօր Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
«Կան դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք իրենց դիրքից կամ շենքային պայմաններից ելնելով չեն կարող թաքստոց ունենալ , դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել նորերը կառուցելու»,– նշեց փոխնախարարը։
Կան նաև որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ, որոնք ունեն թաքստոցների վերանորոգման անհրաժեշտություն։