Լրահոս 24/7
21.11.2022

Գեղարքունիքի մարզպետը դիտարկել է Սոթք բնակավայրում վերականգնման գործընթացներին

Գեղարքունիքի մարզպետը դիտարկել է Սոթք բնակավայրում վերականգնման գործընթացներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանի ուղեկցությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ համատեղ դիտարկել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված բնակարանների վերականգնման գործընթացը Սոթք բնակավայրում։

Այս մասին հայտնում է մարզպետը․

«Անձամբ այցելեցի երկու տասնյակից ավել վերականգնված կամ վերականգնման փուլում գտնվող բնակարաններ, զրուցեցի բնակիչների հետ, տեղում ծանոթացա շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրներին եւ տվեցի համապատասխան հանձնարարականներ։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց այն վերականգնողական աշխատանքները, որոնք իրականացվել ու դեռեւս ընթանում են հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով։

Այցից հետո նույն թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացրի Վարդենիսի համայնքապետարանում` տալով անհրաժեշտ ցուցումներ եւ հանձնարարականներ։ Նշեցի, որ արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է հրետակոծությունից տուժած բնակարանների վերականգնման գործընթացը, որի արդյունքները գոհացուցիչ եմ գնահատում։

Շատ բան արվել է թեեւ, գույքագրված բոլոր բնակարանների վերականգնման համար գումար տրամադրվել է, աշխատանքները դեռեւս ընթանում են, սակայն շինարարության ժամանակ նոր խնդիրներ են ի հայտ գալիս, որոնց պարագայում ամեն կերպ փորձում ենք օգնել տուժած ընտանիքներին։

Սոթքի ավերված բնակարանների վերանորոգման գործընթացում տեսանելի ու նշանակալի աշխատանք է իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, եւ մեր այցի հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ «Տաշիր»-ի հետ հստակեցնենք ու փոխլրացնենք մեր համագործակցության շրջանակները, բնակարանների վերականգնման գործընթացը դարձնենք ավելի արդյունավետ ու նպատակասլաց, աշխատանքները ավարտի հասցնենք սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքները ձմեռը կարողանան դիմավորել վերականգնված, որոշակիորեն ավելի բարեկարգ դարձած բնակարաններում։

Այցի նպատակներից մեկն էլ այն է, որ պետության կողմից հատկացված յուրաքանչյուր միջոց ծախսվի արդյունավետ եւ հասցեական, ի հայտ եկած ամեն խնդիր քննվի տեղում եւ ստանա իր լուծումը։ Հարկ եղած դեպքում մեր կողմից կներգրավեն նոր միջոցներ, որպեսզի մեր սահմանամերձ բնակավայրերից տեղահանված բնակիչները օր առաջ վերադառնան իրենց տներ ու անցնեն բնականոն կյանքի»։

Լրահոս
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09
ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան