Լրահոս 24/7
21.11.2022

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ՌԴ-ն ճանաչել է որպես ահաբեկչական պետություն

ՆԱՏՕ-ի ԽՎ-ն ՌԴ-ն ճանաչել է որպես ահաբեկչական պետություն

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որում կոչ է անում ստեղծել Ռուսաստանի ագրեսիայի դեմ հատուկ միջազգային տրիբունալ եւ ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչական պետություն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի մշտական ​​պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։

Ուկրաինական կողմի առաջարկները, նրա խոսքով, պաշտպանվել են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների կողմից։

Եգոր Չերնևն ասել է, որ փաստաթղթում Խորհրդարանական վեհաժողովը նաև հաշվի է առել Ուկրաինայի առաջարկները՝ ավելացնելու զենքի մատակարարումները, կոնկրետ քայլեր մշակել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Ուկրաինային հասցված վնասի համար Ռուսաստանից փոխհատուցումների հավաքագրման մեխանիզմ ստեղծելու համար։

«Այս բանաձեւի ընդունումը կարեւոր քաղաքական քայլ է, որն արտացոլում է արեւմտյան խորհրդարանական շրջանակների տրամադրությունները եւ, հետեւաբար, ազդում է երկրի ղեկավարության վրա որոշումների կայացման գործընթացում»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ ընդունել էր բանաձեւ, որում Ռուսաստանը ճանաչվում է որպես պատասխանատու Ուկրաինային փոխհատուցում վճարելու համար։ Փաստաթղթին աջակցել են վեհաժողովի 193 անդամներից 94-ը։ Դեմ են քվեարկել 14 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Կուբան, Իրանը և Զիմբաբվեն։ Ձեռնպահ են մնացել 73 երկրներ, այդ թվում՝ Ղազախստանը, Սերբիան, Բրազիլիան և Հնդկաստանը։

Բանաձեւով առաջարկվում է ստեղծել միջազգային մեխանիզմ՝ արձանագրելու եւ փոխհատուցելու այն վնասները, որոնք Ուկրաինան կրել եւ կրելու է ռուսական լայնամասշտաբ ներխուժման արդյունքում։

Աղբյուրը՝ currenttime.tv

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Լրահոս
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
23:12
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
22:52
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
22:30
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
22:23
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
20:49
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը