Նորվեգիայի կառավարությունը 2 մլրդ նորվեգական կրոն (մոտ 195 մլն դոլար) է հատկացրել ձմեռը Ուկրաինայի էներգամատակարարմանն աջակցելու համար։ Այս մասին ասվում է կառավարության երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
Թրյուգվե Սլագսվոլ Վեդում թագավորության ֆինանսների նախարարը համապատասխան պայմանագիր է ստորագրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչի հետ, որի միջոցով ֆինանսական օգնություն է ուղարկվում Ուկրաինային՝ գազի գնման համար։
«Կարեւոր է, որ աջակցությունը ցուցաբերվի հեղինակավոր միջազգային կազմակերպության միջոցով, որն ապահովում է միջոցների արդյունավետ եւ թափանցիկ օգտագործումը»,- ասել է նախարարը։