ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Երևանի շտապօգնության ծառայությունն ունենալու է մեքենաների՝ միասնական ստանդարտներին համապատասխան լրակազմ։ Ըստ Ավանեսյան, Երևանում շտապօգնության մեքենաների 53 բրիգադ կա, և ավտոպարկն ամբողջությամբ կհամալրվի նոր մեքենաներով։
Նախարարը տեղեկացրել է. «Միայն մեքենաները չէ, որ նոր են, այլ ամբողջ սարքավորումներն են նոր։ Այստեղ կան նաև որոշակի ավտոմատ սարքավորումներ, որոնք հեշտացնում են բժիշկների աշխատանքը, խնայում են ժամանակը, տալիս են պացիենտի առողջական վիճակի մասին ավելի ճշգրիտ ինֆորմացիա։ Եւ այս ամբողջն օգնում է պացիենտին շատ ավելի արագ, անվտանգ պայմաններում բժշկական կենտրոններ հասցնել»։
Անահիտ Ավանեսյանն այս համատեքստում կարևորել է նաև բարեփոխումների արդյունքում բժշկական օգնության որակի բարձրացումը. «Բայց իհարկե մենք չենք սահմանափակվում միայն ենթակառուցվածքների զարգացմամբ, շեշտը դնում ենք նաև պրոցեսների, բժշկական օգնություն տրամադրող բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստումների վրա»։
Ավանեսյանը նաև ասել է, որ շտապօգնության մեքենաների լրակազմի թարմացում իրականացվում է նաև մարզերում. «Մարզերում մենք ավելի շատ ամենագնացների կարիք ունենք»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը…
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…