ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին:
«Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի, բարձրաստիճան պաշտոնյաների և այլ հյուրերի մասնակցությամբ այսօր ընդունեցինք նոր մեքենաները:
Ճապոնիայի և Հայաստանի միջև առողջապահական ոլորտի տարիների սերտ գործակցության արդյունքում Երևանի շտապօգնության պարկը կհամալրվի 39 մեքենայով:
Իսկ պետական բյուջեի հաշվին գնված` մարզային ճանապարհների համար նախատեսված և տեխնիկապես հագեցված, ժամանակակից շտապօգնության նոր մեքենաներ կտրամադրվեն նաև մարզերին»,- գրել է Անահիտ Ավանեսյանը:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…