ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես, քննարկվել է ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդրի լրջությունն է՛լ ավելի կմեծանա։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…
ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…
Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…
Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…