

Եվրահանձնաժողովն առաջարկել է 2023 թվականի հունվարի 1-ից մեկ տարով գազի գնի վերին շեմ սահմանել, հաղորդում է Reuters-ը։
Գների սահմանափակման գաղափարի հարցում ԵՄ երկրները տարակարծիք են։ Հանձնաժողովի վերջին առաջարկը հինգշաբթի կքննարկվի դաշինքի անդամ 27 երկրների էներգետիկայի նախարարների կողմից։ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հանձնաժողովը կառաջարկի ավելի բարձր գին, քան ցանկանում են սահմանափակման կողմնակիցները:
Դիվանագետներից մեկն ասել է, որ շեմը կկազմի մոտ 150-180 եվրո մեկ ՄՎտ/ժ համար, որպեսզի սահմանափակումն ակտիվանա տարին մի քանի անգամ: «Հակառակ դեպքում մենք թղթի վրա գնային շեմ կունենանք, որը գործնականում երբեք չի աշխատի»,-ասել է նա։
Հինգշաբթի նախարարները կքննարկեն սահմանափակման բանաձեւն ու ճշգրիտ շեմը։
Ըստ աղբյուրների՝ ԵՄ երկրները, քիչ հավանական է, որ համաձայնության կգան։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…