Լրահոս 24/7

ԿՀՎ-ն պատրաստվում է հավաքագրել ռուսների, ովքեր համաձայն չեն Ուկրաինա ներխուժման հետ

ԿՀՎ հետախուզության ղեկավար Դեյվիդ Մարլոուն ասել է, որ գործակալությունը մտադիր է համագործակցել ռուսների հետ, ովքեր դեմ են Ուկրաինայի պատերազմին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետախուզական ծառայության ղեկավարի ելույթի ձայնագրությունը։

«Պուտինն իր գագաթնակետին էր ներխուժումից մեկ օր առաջ», – ասել է Մարլոուն Հայդեն կենտրոնում ելույթի ժամանակ: Նա բացատրել է, որ մինչ պատերազմի սկսվելը ՌԴ նախագահը կարող էր ազդել Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի վրա՝ խոսելով իր երկրի հզորության մասին։ «Բայց նա կորցրեց ամեն ինչ», – ավելացրեց հետախուզության ղեկավարը:

«Մենք ամբողջ աշխարհում փնտրում ենք ռուսների, ովքեր նույնքան զզվում են դրանից (Ուկրաինայի պատերազմից), որքան մենք… Մենք բաց ենք համագործակցության համար», – ընդգծել է Մարլոուն:

The Wall Street Journal-ը նշում է, որ հետախուզության ղեկավարի հայտարարությունը արձագանքն է գործակալության նախկին աշխատակիցների հայտարարությունների, որոնք պնդում էին, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա պարարտ հող է ստեղծել նոր գործակալներ զինվորականների, օլիգարխների, գործարարների և բոլոր նրանց հավաքագրման, ովքեր լքել են Ռուսաստանը պատերազմի սկսվելուց հետո:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը և արևմտյան երկրները փոխադարձաբար արտաքսեցին հարյուրավոր դիվանագետների։ ՌԲԿ-ի գնահատականներով՝ 2022 թվականի հունվարից օգոստոս ամիսներին Ռուսաստան են վերադարձվել դիվանագիտական ​​առաքելությունների ավելի քան 550 աշխատակիցներ, որոնցից մի քանիսը կասկածվում էին լրտեսության մեջ։ Ռուս դիվանագետների մեծ մասը արտաքսվել է ԱՄՆ-ից, Բուլղարիայից և Լեհաստանից։ Ի պատասխան՝ Ռուսաստանը վտարել է ավելի քան 300 մարդու։

Աղբյուրը՝ Meduza.io

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

10 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago