Արցախ
23.11.2022

Վարդանյանը հանդիպել է իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:
Պետնախարարն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ  ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:

Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները  դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի  է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են  անմիջապես պատերազմից հետո՝  փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն  օգտակար կլինեն Արցախի զարգացման համար:
Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34

Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53

Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34

Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46

Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45