Լրահոս 24/7
23.11.2022

Խծաբերդում գերեվարվածների հարազատները ակցիա են իրականացրել ՌԴ հյուպատոսության դիմաց

Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորականների ծնողներն ու հարազատները ակցիա են իրականացրել:

Ակցիան կազմակերպվել է այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին զուգահեռ: Գերեվարվածների ծնողները Վլադիմիր Պուտինից պահանջում են անհապաղ վերադարձնել իրենց որդիներին, տեր կանգնել եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարմանը։

«Ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում Պուտինից և Հայաստանի իշխանություններից վերադարձնել մեր որդիներին։ Պուտինը եթե ուզի, մեր տղաները շատ արագ կհասնեն տուն»,- ասել է ծնողներից մեկը։

Գերիների հարազատների խոսքով՝ բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, սակայն, ըստ նրանց, ոչ ոք իրենց հստակ պատասխան չի տվել։ Վերջին հույսը, գերեվարված անձանց հարազատների խոսքով, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան։ Նա կմասնակցի Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին։

Աղբյուր՝ Հայկական ժամանակ

Լրահոս
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59

«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45

Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14

Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30

Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38

«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59

Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14

«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02