««Ուժեղ Հայաստան»-ը ֆիքսում է երկու իրականություն, առաջին. կա ՀՀ՝ իր սահմաններով, ՀՀ-ն չունի նկրտում որևէ այլ երկրի որևէ մետրի նատմամբ: Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց ՀՀ չեն ու չունենք որևէ նկրտում, բայց կա նաև պատմական հայրենիք»,- ԱԺ իր ելույթում ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Մեր մոտեցումը սա է՝ մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ և ունենք ՀՀ, որը մեր երկիրն է, որի զարգացման ու հզորացման համար պետք է աշխատենք օրնիբուն»,- շարունակեց նա













