Լրահոս 24/7
23.11.2022

ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի կողմից իր տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հասարակական կազմակերպության համար 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված, ՀՀ պետական բյուջեից հատկացված և իրեն վստահված ընդհանուր 13.007.200 ՀՀ դրամի` չծախսված մասը, ՀՀ պետական բյուջե չվերադարձնելու դիտավորությամբ, հափշտակել է:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ հիշյալ հասարակական կազմակերպության նախագահը 2020 թվականի հունվարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի հետ կնքել է պայմանագիր, համաձայն որի՝ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացրել է գումար:

Սակայն կազմակերպության նախագահը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020 թվականի տարեկան նախահաշվով նախատեսված միջոցառումների մի մասի չեղարկվելուց հետո, միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված և կազմակերպությանը փոխանցված 13.007.200 ՀՀ դրամ գումարից 1.050.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացրել կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող հաշվետվություն, թե իբր 1.050.000 ՀՀ դրամ գումար ծախսել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ գեղասահքի հավաքական թիմի մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման նպատակով՝ արդյունքում հափշտակելով 1.050.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպության նախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, ինչպես նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածին: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը: Որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը «ՀՀ գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնում կասեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
23:12
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
22:52
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
22:30
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
22:23
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
20:49
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը