Լրահոս 24/7
24.11.2022

ՌԴ նախագահից որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «Հայկական խաչմերուկ» ծրագրին՝ որոշ մանրամասներ հայտնելով. 

«Եթե այն, ինչ երեկ իմացանք և պայմանավորվեցինք, եթե այդ ամենը իր տրամաբանությունից չշեղվի, առաջիկայում «Հայկական խաչմերուկ» ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ երկաթուղիների վերականգնման ոլորտում, մեծ ներդրում ունենալու անհրաժեշտություն կարող ենք ունենալ»:

Փաշինյանն ուրախալի համարեց նման հնարավորութուններ ունենալը. «Այս ծրագրի առնչությամբ, համոզված եմ, միջազգային գործընկերները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն: Խոսքը հետևյալի մասին է. ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական և լուրջ հնարավորություն, որ մենք վերադառնանք և սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները:

Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է, բայց էլի եմ ասում՝ նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուղղակի ուզում եմ տեղեկատվությամբ կիսվել ու ասել, որ դեռևս պետք է այս ամեն ինչը վերահաստատվի և արձանագրվի, բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,- նշեց Փաշինյանը:

Լրահոս
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին
11:09

2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը
10:59

«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45

Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14

Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30

Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11

Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38

«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59

Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14

«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02