ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին ու նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին:
«Շնորհավորեցի Մարիամին հաղթանակների առիթով և ընդգծեցի, որ կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը»,- գրել է վարչապետը:














