Լրահոս 24/7
24.11.2022

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: 

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում` ալկոհոլի ազդեցության տակ: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին  առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել` վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին:  Կաշառք առաջարկելուց զերծ մնալու՝ պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել` որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին:

Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան