Լրահոս 24/7
25.11.2022

Ներդրումների ծավալն աճել է 51%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ Քերոբյան

Ներդրումների ծավալն աճել է 51%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ Քերոբյան

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Պարոն Քերոբյանը նշեց, որ բոլոր ոլորտներում ունենք զգալի աճ՝ արտադրողականությունն է աճել, ներդրումների ծավալն է 51 տոկոսով աճել անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այնպես որ մեր տնտեսությունը գտնվում է լավ վիճակում։

Նա հավելեց, որ տնտեսությունն իրեն զգում է ավելի լավ, քան երբևէ։ Մենք ունենք շատ բարձր տնտեսական աճ, ստեղծվել է 40․000-ից ավել նոր աշխատատեղեր, որը երբևիցե չի եղել Հայաստանի տնտեսական կյանքում։

Իհարկե, բարձր գնաճը և դրամի արժևորումը իրար հետ բերել են որոշ հարցերի սրացմանը, որոնք ընդհանուր ներկապնակի մեջ որոշակի դրվագներ են, բայց` կարևոր դրվագներ։ Կառավարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը հետևողականորեն փորձում են երկարացնել արտադրողական շղթաները, դուք գիտեք` մենք այդ գործիքակազմը կիրառել ենք բազմաթիվ անգամներ, այդ թվում` արգելելով կաշվի, մետաղի ջարդոնի արտահանումը՝ մղելով ներդրողներին տեղում վերամշակել։

Այսօր Հայաստանում արդյունահանվում է ոսկի, որը իհարկե տեղում չի դառնում վերջնական արտադրանք և միգուցե ոսկերչական արտադրանք, այնուամենայնիվ` մենք այդ ուղղությամբ ևս աշխատում ենք, և գուցե ինչ-որ պահի այդ ոլորտում ևս, իհարկե` բոլոր կողմերի համաձայնությությամբ, գուցե փակենք արտադրական շղթան, այնպես անենք, որ հայկական ոսկին՝ ոսկու հանքը դառնա ոսկերչական զարդ և այդ տեսքով արտահանվի, որը կապահովի ամենաբարձը հավելյալ արժեքը,- եզրափակեց Քերոբյանը։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան