ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմում է Վեհափառին․
Վեհափառ, արձագանքե՛ք
Օրեր առաջ անդրադարձել էի 1031 թվականին Պահլավունիների կողմից Բջնի գյուղում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին։ Եկեղեցու պատերը փլուզվում են, իսկ գմբեթը ամբողջապես խոտածածկ է։ Աննկարագրելի գեղեցկության դարավոր խաչքարերը եւս ոչնչացման եզրին են։
Այսօր ինձ կրկին դիմել են Բջնի գյուղի բնակիչները՝ տասնյակ ստորագրություններով, եւ պնդում են, որ եկեղեցուց Էջմիածին է տարվել պատմամշակութային բացառիկ արժեք նեկայացնող «Ճաշոց գիրքն» ու մինչ այս պահը չի վերադարձվել եկեղեցուն։ Ավելին, ըստ բջնեցիների, եկեղեցուց ժամանակին տարվել է նույնքան մեծ արժեք ներկայացնող հնագույն վարագույրը, որը եւս չի վերադարձվել եկեղեցուն։
Թե ինչպե՞ս է «Ճաշոց գիրքը» հանվել եկեղեցուց, Վեհափառ, ես Ձեզ կգրեմ պաշտոնական նամակով։ Այս պահին խնդրանքս մեկն է՝ դուք 2019 թվականի մայիսի 13-ին այցելել եք Բջնու Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ տեսել եք քանդվող պատերը։ Ես լիահույս եմ եւ ուզում եմ վստահ լինել, որ կձեռնարկեք խիստ օպերատիվ քայլեր՝ հայկական եկեղեցական բառացիկ կոթողներից մեկը՝ Բջնու եկեղեցին փրկելու համար, քանզի հատկապես եկեղեցու հետնապատն ու հյուսիսային հատվածի պատը ամբողջապես փլուզված են։
Հետո մենք մեզ չենք ներելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…