Մեծարգո Պարոն Փաշինյան․
Ամուլսարի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը ՀՀ ՔԿ-ի հրապարակած եզրակացությունից հետո խոստանում է դառնալ անկառավարելի։ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը պատրաստ չէ այսպիսի բարձր գին վճարել հանքի շահագործման համար։ Եզրակացության մեջ նույնիսկ ոչ մասնագետի համար տեսանելի են բազմաթիվ վտանգավոր և խնդրահարույց կետեր։ Մեզ համար հասկանալի է այս հարցի շուրջ Ձեր որոշման հետ կապված թե՛ քաղաքական, և թե՛ միջազգային հետևանքները, բայց դրա մասին չէ, որ կուզեի խոսել։ Հանրության մի ստվար զանգված դեմ է Ամուլսարի շահագործմանը և պատրաստ է պայքարել ամեն գնով։ Մի հատվածն էլ, որը կանգնած է եղել հեղափոխության ակունքներում և մինչև օրս իր աջակցությունն է ցուցաբերում ժողովրդական ամենաբարձր լեգիտիմություն ունեցող կառավարությանը, կանգնած է ընտրության առաջ.
Չվնասել կառավարության գործունեությանը բայց և թույլ չտալ վտանգել ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը՝ էկոլոգիական անվտանգությունը։
Խնդրում ենք Ձեզ թուլ չտալ Ամուլսարի շահագործումը։ Մենք Ձեզ հետ ենք երկրի զարգացման Ձեր տեսլականը կյանքի կոչելուն ուղղված ցանկացած որոշման ժամանակ, բայց ոչ այս հարցում։
Մինչ ՀՀ ՔԿ-ի եզրակացության հրապարակումը կարծում էինք, որ մտահոգություններն արհեստականորեն սրվում են շահագրգիռ ուժերի կողմից։ Այսօր այդ կասկածները փարատվեցին։
Ամուլսարի շահագործման լինել-չլինելու հարցը Ձեր կռիվը չէ, բայց կարող է լինել մեր բոլորի պարտությունը։ Դուք կգտնեք միջոցներ լրացնելու կորուստները, Դուք կգտնեք միջոցներ բացատրելու պոտենցիալ ներդրողներին, որ ՀՀ ազգային և պետական շահերից բխող ներդրումները ՀՀ-ում պաշտպանված են ՀՀ իշխանությունների կողմից և օրենքներով։ Բայց դուք չեք կարող մեր բոլորի սկսած գործը վիժեցնել՝ Ամուլսարի շուրջ սխալ որոշում կայացնելով։
Ամուլսարը սա՜ր է մնալու․․․
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…