Լրահոս

Շիրակի մարզպետն անդրադարձել է օրերս Գյումրիում բերման ենթարկված Արման Բաղդասարյանի դեպքին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գյումրիում սրընթաց դեպքերի զարգացումը «պատահականորեն» համընկավ իմ օրինական արձակուրդի եւ քաղաքից բացակայության հետ։ Նախօրեին արդեն մամուլը ողողված էր բարձրագոչ վերնագրերով՝ «Շիրակի մարզպետի եղբայրը բերման է ենթարկվել»։


Ըստ էության, այս մեգաիրադարձությունը իրականացվել է քաղաքացի Արման Բաղդասարյանի ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածով։ Հիմքը եղել է օպերլիազոր Ն.Սիմոնյանի զեկուցագիրը, անմիջականորեն ծագած կասկածը։ Սակայն անձնական խուզարկության, մեքենայի զննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ Ա.Բաղդասարյանը ազատ է արձակվել։


Թողնենք մի կողմ, որ իրադարձությունը տեղի է ունեցել քաղաքի բանուկ հատվածում՝ օրը ցերեկով, շոու էլեմենտներով։ Թողնենք այն հանգամանքը, որ Արման Բաղդասարյանը Գյումրիում կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի անդամ է (քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար), թողնենք նաեւ այն, որ փաստացի հայաստանյան առաջին անկախ ԶԼՄ-ի՝ «Ցայգի» սեփականատերերից է, բացառենք նաեւ տխրահռչակ շահարկումը, որ մարզպետի հետ ազգացական կապ կա։
Սակայն մի հանգամանք անտեսել որեւէ կերպ չենք կարող` Արման Բաղդասարյանը Գյումրու ավագանու անդամ է, ասել է, թե ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ զբաղեցնող ( եթե ոմանց համար նորություն է «Հանրային ծառայության մասին» օրենք՝ 5-րդ հոդ.)։


Եւ ստացվում է քաղաքական պաշտոն զբաղեցնողի նկատմամբ արարք է իրականցվել, վերջում արձանագրվել, որ կասկածները չեն հաստատվել։


Չմիջամտելով իրավապահ համակարգի գործունեությանը, աներկբա ընդգծելով օրենքի գերակայությանը, այնուամենայնիվ որպես Շիրակի մարզպետ Շիրակի ոստիկանապետից ակնկալում եմ դեպքի հանգամանքների մանրամասն ուսումնասիրություն, ընդհուպ ծառայողական քննության անցկացում։ Հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե օպերլիազոր Ն. Սիմոնյանի զեկուցագրի հիմքում ինչ փաստեր ու շարժառիթներ են եղել, նաեւ այն, թե որքան վտանգավոր է հասարակության համար Ա.Բաղդասարյանը։
Բարի ու խաղաղ օր եմ մաղթում բոլորին։
Արձակուրդս շարունակվում է։)

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

16 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago