Լրահոս
27.11.2022

ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ 

ՔԿ պարզաբանումը` պատգամավոր Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննության հրավիրել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։

«Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։

Իրականությունն այն է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ:

Հենց նշված հանգամանքների կապակցությամբ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել Աննա Մկրտչյանին և Հայկ Մկրտչյանին: Հատկանշական է այն հանգամանքը, որ 26․11․2022թ․ ներկայանալով քննչական բաժին, Աննա Մկրտչյանը հարցաքննության ընթացքում օգտվել է դատավարական իր իրավունքներից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին։

Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
23:12
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
22:52
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
22:30
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
22:23
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
20:49
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը