Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ին ժամը 21:00-23:30-ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 28-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:














