Նոյեմբերի 25-ին Մոնակոյի մոտ ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է Libertex Group ներդրումային ընկերության նախագահ, Forex Club-ի հիմնադիր Վյաչեսլավ Տարանը։ Այս մասին հայտնում է Monaco Daily News հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ Libertex Group-ը հաստատել է նրա մահվան մասին տեղեկությունը։
Ուղղաթիռը շվեյցարական Լոզանից Մոնակո էր թռչում, Տարան նրա միակ ուղեւորն էր։ Գործարարից բացի մահացել է 35-ամյա օդաչուն։
Վյաչեսլավ Տարանը հիմնադրել է Forex Club-ը 1997 թվականին, որը դարձել է Ռուսաստանի երեք խոշորագույն արտարժույթի դիլերներից մեկը: 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել լիցենզիաները այս և Ռուսաստանում գործող մի շարք այլ արտարժույթի ընկերությունների համար: Այժմ ընկերությունը գործում է որպես առցանց բրոքեր Libertex Group ապրանքանիշի ներքո, գրում է vc.ru-ն։ Տարանը նաև ծառայել է YouHodler կրիպտո դրամապանակի մշակող շվեյցարական YouHodler SA ընկերության խորհրդում: Վերջին 10 տարիներին Տարանն ապրում էր Մոնակոյում։
Աղբյուրը՝ Meduza.io














