Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է վերջերս Ադրբեջան կատարած այցին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրներին։
Կլաարը գրել է. «Մի քանի մտորումներ անցած շաբաթվա վերջում Ադրբեջան այցից հետո. 1) Կարևոր պարտավորություն Ադրբեջանի նախագահի կողմից՝ ԵՄ ձևաչափին աջակցելու համար 2) Շատ մարտահրավերներ դեռ մնում են. Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ համապարփակ կարգավորման հասնելու և լարվածությունը թուլացնելու համար»։














