Boeing ընկերությունը առաջարկել է Պենտագոնին Ուկրաինայի համար արտադրել էժան փոքր չափի ցամաքային բարձր ճշգրտության ռումբեր (GLSDB): Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով համապատասխան փակ փաստաթղթերին։
GLSDB արկը բաղկացած է M26 հրթիռային շարժիչից և GBU-39 փոքր տրամագծով ռումբից։ Զինամթերքի արժեքը կազմում է ընդամենը 40 հազար դոլար, իսկ M26 շարժիչը շատ տարածված է, ինչը արկի արտադրությունը դարձնում է էժան և հեշտ հասանելի։
GLSDB-ն ունի մոտ 150 կիլոմետր թռիչքի հեռահարություն. ըստ Reuters-ի՝ դա Ուկրաինային թույլ կտա խոցել ռուսական թիկունքի խորքում գտնվող թիրախները, որոնք նախկինում անհասանելի էին:
Առաջին նման ռումբերն Ուկրաինա կարող են մատակարարվել 2023 թվականի գարնանը։ Ըստ Reuters-ի՝ սպառազինության արդյունաբերության աղբյուրների, GLSDB-ն Ուկրաինայի համար նոր զինատեսակներ գործարկելու մի քանի տարբերակներից մեկն է միայն:
Մինչ կռիվները ձգձգվում են, Ուկրաինան Արեւմուտքից ավելի ու ավելի շատ զենք է խնդրում: Ընդ որում, վերջերս ԱՄՆ-ում մտավախություն են հայտնում, որ Ուկրաինային օգնության պատճառով զենքի պաշարներն իրենց իսկ պահեստներում վտանգավոր ցածր մակարդակի են հասնում։
Աղբյուրը՝ Meduza.io














