Ինձ թվում ա,չնայած ռուսը խոսք ունի,ասում ա “когда кажется-креститься надо”,բայց ամեն դեպքում Ամուլսարի խնդիրը վարչապետի լայվով չի որոշվի,վերջնական որոշման մասին է խոսքս:Տպավորություն ստացա լայվից,որ վարչապետն էլ վստահ չէր իր որոշման մեջ,կարծես ինքն էլ չէր ուզում,դրա համար էլ երկարացրեց,մի քիչ էլ շեղվեց,մի քիչ էլ համ մեխին խփեց,համ նալին:
Բացի դրանից նա տեղ թողեց “վաղվա” նահանջի համար:Այսինքն` ստուգումների ու դրանց որակի շատ բարձր չափորոշիչներ սահմանելով,նաև վստահեցրեց,որ հանկարծ չափորոշիչներին չհամատասխանելու դեպքում միանգամից,առանց վարանելու հանքը կփակվի:
Պատկերացնենք մի իրավիճակ,որը բավականին հավանական է:
Այս լայվով վարչապետը հանգստացրեց Լիդիանին ու հետագայում այլ արտասահմանյան ներդրողներին,ցույց տալով,որ նրամց ներդրումները Հայաստանում պաշտպանված են կառավարության կողմից:Հետդարձի ճամփա թողնելով էլ հնարավորություն տվեց երկխոսության բնապահպանների ու կառավարության միջև:Քանի որ այս պատմությունը այդքան էլ թափանցիկ չէ և մութ բաներ շատ կան,իսկ երկրի վարչապետը չի կարող ժողովրդին առաջնորդել օտարերկրյա ներդրողի դեմ,ստացվում է այնպես,որ վարչապետը սպասում է բնապահպանների հետագա քայլերին,եթե նրանք կարողանան կազմակերպվել ու ճնշում գործադրել վարչապետի վրա,այն ճնշումը,որի վրա վարչապետը կարող է հիմնվել ու հայտարարել,որ չէ Լիդիան ախպեր,չկպավ,ինքներդ եք տեսնում սա արդեն բնապահպանական հարց չէ,երկրի կայունության ու անվտանգության հարց է,դրա համար էլ չիլնի մեր համագործակցությունը:Իսկ հետագայում նույն այդ ճնշումը ցուցադրելով կկարողանա խոսել նաև ներդրողների հետ,պատճառաբանելով,որ Ամուլսարի հարցը եզակի էր իր բովանդակությամբ ու վտանգներով:Բացի դրանից Նիկոլ Փաշինյանը նորից արժանանում ա “ժողովրդի վարչապետ” տիտղոսին ու մեծահոգաբար ժողովրդին առաջնորդում,դե ռեյտինգի բարձրանալ բան էլ չեմ ասում:
Բայց այս սցենարը հավանական կլինի այն դեպքում,եթե
Ա.Բնապահպանները չընկնեն քաղաքական հոսքերի տակ,այսինքն չօգտագործվեն և դրանով սկզբունքի հարց չդարձնեն վարչապետի համար: Բ.Շարունակեն պայքարը գաղափարական դաշտում:
Հ.Գ. Իմ համեստ կարծիքով,բնապահպանները պետք է հանրաքվեի պահանջ դնեն,դրանով էլ լեգիտիմացնեն իրենց պահանջը,դա կլինի բոլորի համար կոմպրոմիսային տարբերակ:Վարչապետն էլ հետագայում հիմնվի դրա արդյունքների վրա:
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…